Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը կրկին կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կրկին Թուրքիա է մեկնում  այս շաբաթվա վերջին։ Նրա այցելության կոնկրետ օրն ու վայրը դեռ չի հստակեցվել, սակայն, ըստ թուրքական լրատվամիջոցների, Քերին իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ կհանդիպի կիրակի՝ Ստամբուլում։
Ենթադրվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են Միջին Արևելքում խաղաղության հաստատման, թուրք-իսրայելյան հարաբերություններին, Սիրիային, Իրաքին և Կիպրոսին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Քերին Թուրքիայում եղել է անցյալ ամիս։ Իսկ այսօր Անկարա է մեկնում ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը։ 

Back to top button