
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Առողջապահական խնդիրը փախստականի կարգավիճակի շնորհման հիմք չէ: Հայաստանից բուժման նպատակով մեկնածները, միևնույն է, ներկայանում են որպես իրենց երկրի իշխանությունների կողմից հալածյալ: Հակառակ դեպքում՝ օդանավակայանից անմիջապես հետ կուղարկվեն՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»- ում այսօր ասել է Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Ինչո՞ւ են մեծացել Գերմանիայից մեր հայրենակիցների հարկադիր վերադարձի դեպքերը եւ ինչպես Միգրացիոն ծառայությունը աջակցում նրանց։ Հարցերի պատասխանները լսեք «Ռադիոլուրի հյուրասրահում»։




