ԿարևորՀասարակություն

Ով կփոխարինի Էդգար Առաքելյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, ով մանդատը վայր էր դրել, կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանը:

Մանդատը հանձնելու վերաբերյալ արձանագրությունը այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հաստատել է Կնտրոնական ընտրական հանձնաժողովը: Արձանագրությունը համապատասխան սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողովի նախագահին:

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից օգոստոսի 29-ին` նշելով, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ անձնական:

Կարդացեք նաև

Back to top button