ԿարևորՀասարակություն

Բողոք-երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Այսօր Երեւանում տեղի է ունցել քայլերթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման։ Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջեւ ավարտեցին բնապահպանական ակցիան։

Այն կազմակերպել էր Հայկական բնապահպանական ճակատը։ Բողոք-երթը մեկնարկել էր ԱԺ-ից, անցել Մաշտոց-Ամիրյան պողոտաներով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում խնդրել էր Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: Նա խոստացել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, իր դիրքորոշումն էր հայտնել Ամուլսարի վերաբերյալ։

«Ամուլսարի հարցում հետամուտ ենք լինելու ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը Հայաստանի պետական շահն է»,- ասել էր վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button