ԿարևորՀասարակություն

Աղբահանության խնդիրը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը

«Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ աաջիկայում սպասվում է եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման:

«Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Շատ շուտով մայրաքաղաքի բոլոր սև աղբամանները կփոխարինվեն Երևանի քաղաքապետարանի նոր կանաչ աղբամաններով, Ռադիոլուրի հետ զրույցում վստահեցրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Բառացիորեն 8 աղբատար մեքենա միայն այսօր ենք ստացել, այն կհամալրի 26 աղբատարների շարքը, ևս 20 աղբատար առաջիկայում կլինի: Ամեն օր նոր աղբարկղներ ենք ստանում, շուտով նաև մետաղական աղբարկղներ կլինեն, և շատ կարճ ժամանակում խնդիրը լուծված կտեսնեք: Իրականում մենք կիսաճգնաժամային իրավիճակում ենք փորձում համակարգ ստեղծել: Ուժերը մոբիլիզացրել ենք ու կարճ ժամանակում խնդիրը լուծված կտեսնեք»,- մեզ հետ զրույցում նշել է Հակոբ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button