
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այսօր տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը՝ նվիրվածհայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:
Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։
Այսօր կտրվի նաև Տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը:
«Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» արխիվային լուսանկարների ցուցադրությունը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը։




