ԿարևորՀասարակություն

Ամուլսարի հարցը կքննարկվի այնքան, մինչև գտնվի ամենաճիշտ լուծումը. ԱԺ փոխնախագահ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Իմ քայլը»  խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել է միայն Ամուլսարի հանքի շահագործման հարցը՝ հանդիպումից հետո լրագրողներին ասել է  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նշել, որ  որևէ որոշում չի կայացվել,  եղել է աշխատանքային քննարկում:

Վարչապետը ներկայացրել է իրավիճակը, նրան հարցեր են ուղղվել, քննարկումն, ըստ Ալեն Սիմոնյանի, անցել է համերաշխ մթնոլորտում:

«Հանրության մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք դեմ են, կան բազմաթիվ մարդիկ էլ, որոնք կողմ են: Այս քննարկումները հենց նրա համար են, որ լսենք ու ճիշտ որոշումներ կայացնենք: Սա ուղղակի աշխատանքային քննարկում է մեկ նպատակի համար, որ հանրությանը և ինքներս մեզ պարզաբանենք, թե որոշումն է ամենաճիշտը»:

Ալեն Սիմոնյանը հերքել է տեղեկությունը, թե խմբակցության նիստի ժամանակ քննարկվել է նաև ՍԴ որոշումը: Որևէ անդրադարձ դրան չի եղել ՝ ասել է ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք նաև

Back to top button