
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայից, դինամիկ է որակել այս տարվա ընթացքում բանակցային գործընթացը:
«Մոտակա ժամանակներս ծրագրում ենք հանդիպում: Երկրի ղեկավարների մակարդակով չեմ կարող ասել, որ հանդիպում ծրագրում ենք: Հիմա մեր նպատակը ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում ծրագրելն է»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:




