Աքիլլես.«Երթեւեկության կաննոները պետք է հաստատի ԱԺ-ն»


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Քանի որ դեղին և սպիտակ համարանիշերի վերաբերյալ կառավարության վերջին որոշմամբ անհավասար պայմաններում են հայտնվում դեղին և սպիտակ պետհամարանիշերով տաքսիների վարողները, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը առաջարկում է որպես փոխհատուցում այդ վարորդներին մեկ տարի ազատել հարկերից: Անդրադառնալով նաև ճանապարհային երթևեկության կանոններին` Էդուարդ Հովհաննիսյանը խոսել է ինչպես թերությունների, այնպես էլ բարեփոխումների մասին: Դրանցից մեկն ըստ նրա այն է, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները սկսել են արձանագրություններն ավելի գրագետ կազմել:
Այն վարորդները, ովքեր մինչ այժմ դեղին համարանիշերով են վարել մեքենան, որպես փոխհատուցում թող այս մեկ տարին հարկ չմուծեն` անդրադառնալով դեղին և սպիտակ համարանիշերի վերաբերյալ կառավարության վերջին որոշմանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն` ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները պետք է փոխարինվեն ինքնակպչուն կտրոններով, վերացվեն բուժզննման ու տեխզննման գործառույթները և այլն: Ամենամեծ սխալն ըստ Էդուարդ Հովհաննիսյանի սկսվում է այնտեղից, որ ԱԺ-ն լիազորել է կառավարությանը գրել ճանապարհային երթևեկության կանոնները:
Էդուարդ Հովհաննիսյանն, իհարկե, չի անտեսում նաև դրական փոփոխությունները, որոնք թեև ավելի քիչ են, բայց ակնհայտ են:
Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին և արձանագրություններին: Նրա տեղեկացմամբ դրանց քանակն ավելացել է և դա բնական է, քանի որ եթե նախկինում խախտումներն արձանագրում էին բացառապես ճանապարհային ոստիկանության տեսուչները, ապա այսօր դրանք արձանագրում են նաև տեսախցիկներն ու արագաչափերը: