
Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսնելիս: Այդ մասին ասվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում:
«Ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ. և մինչ օրս գտնվում Է պետական արգելոցի տարածքում…»,-ասվում է գրառման մեջ:

2018-ի դեկտեմբերին կառավարությունը 2019-ը կովկասյան ընձառյուծի տարի էր հռչակել։
ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության՝ վտանգված կենդանիների ցանկում ընդգրկված պարսկական կամ կովկասյան ընձառյուծը Հայկական լեռնաշխարհում ապրել է դարեր շարունակ, սակայն նախորդ դարից ի վեր, կենդանատեսակի առկայության մասին որևէ փաստ չկար: Կովկասյան ընձառյուծը բնակվում է Խոսրովի արգելոցից մինչև Նախիջևանի և Իրանի հետ սահման: Նա հաճախ է անցնում հարևան երկրներ:




