ԿարևորՀասարակություն

Անհրաժեշտ է ստեղծել գիտելիքահեն արդյունաբերական տնտեսություն․ Փաշինյան

«Երեկ ՀՀ-ի տնտեսության և մեր միջազգային տնտեսական կարգավիճակի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել» ,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։

Ըստ վարչապետի՝ այս որոշման  հիմնավորումներից կարևորագույն այն է, որ ՀՀ կառավարությունը վերցրել է Հայաստանում  տնտեսության  գիտելիքահեն ճյուղերը զարգացնելու մարտավարություն և քաղաքականություն։

«Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր և արդյունաբերության ու տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ այն համապատասխանի բոլոր ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին», — ասաց Փաշինյանը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ պետք է աջակցել որպեսզի ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում և մրցունակ լինի: Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերական տնտեսություն ստեղծել, որին առաջ տանող ուժը պիտի լինի ռազմարդյունաբերական համալիրը:

«Պետք է համալիրը նախ կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանա և մրցունակ արտադրանք տա: Ռազմարդունաբերական համալիրի նախնական զարգացման փուլում սա մեր ամենակարևոր նպատակադրումն է»,-նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2437612526459741/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Էկոնոմիկայի նախարարներ՝ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները:

Կարդացեք նաև

Back to top button