ԿարևորՀասարակություն

Վեցերորդ օրն է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն այրվում է. ներկրողները հաշվում են իրենց վնասը

Վեց օր է ինչ հրդեհվում է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի  շենքը, նույնքան օր էլ ԱԻՆ հրշեջները աշխատում են տեղում ու փորձում մարել կրակը: Սառնարանը գրեթե չունի պատուհաններ, ինչն էլ դժվարացնում է հրշեջների աշխատանքը:

ԱԻՆ հրդեհաշիջման շտաբի պետ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արթուր Ոսկանյանը ասում է, որ նման փակ տարածքներում հրդեհաշիջման համար սովորաբար քանդում են շենքը, որպեսզի կարողանան մարել կրակը, մինչդեռ հայ հրշեջները աշխատում են արտակարգ ռեժիմով ու այս դեպքում գործ ունենք աննախադեպ հրդեհի հետ:

Ներկրողներն էլ կանգնած են շենքի մոտ՝ հետևում ու մտքում մոտավոր հաշվարկում են կրած վնասի չափը: Ամեն դեպքում այսօր ի վերջո կհաջողվի մարել կրակը վստահեցնում են հրշեջները, ինչից հետո էլ  թերևս կրած վնասի հաշվարկ կկատարվի:

Կարդացեք նաև

Back to top button