ԿարևորՍպորտ

Դժվար էր, բայց բնավորություն ցույց տվեցինք

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-ի հետ առաջին խաղը «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը համարում է բարդ ստացված:

«Դժվար խաղ ստացվեց և՛ մեր, և՛ մրցակցի համար։ Միակ կարևոր բանը, որ այսօր ինձ գոհացրեց, դա մեր թիմի բնավորությունն էր, որ ցույց տվեցինք վերջին րոպեների ընթացքում»,- ասել է մարզիչը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Պատասխան հանդիպումը սպասվում է օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Հաղթողը դուրս կգա Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Կարդացեք նաև

Back to top button