ԿարևորՔաղաքական

ԱԻՄ առաջնորդ.Ինձ ավելի ավելի մեծ փոխհատուցում է հասնում

ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նորից անդրադարձել է իրեն 50 հազար դոլար տրամադրելու հետ կապված իր հասեցին հնչեցվող մեղադրանքներին: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, իմացա, որ կրքեր են բորբոքվել իմ բուժմանը պետականորեն աջակցելու հետ կապված։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականօրէն ներողություն են խնդրել կորցրածս 17 ու կես տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետության հոգսն ավելացնել։Գալով այդ հատկացված գումարին, դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է ավելանալ եւ պակասել, կախված ընթացքից։ Ճիշտ վարվեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիորեն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկե, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխոսեմ), բայց դա իմ կյանքի նպատակը չէ։  Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թէ հւգեպես, թե նյութապես։ Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցավազրկողներ տվեց։ Զատիկից հետո, որ այստեղ էլ լուրջ նշում են, հավանաբար, կսկսի հիմնական բուժումը։ Ամենայն բարիք բոլորին»:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից; 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Կառավարության այս որոշումից հետո, սոցիալական ցանցերում, մասնավորապես` «Ֆեյսբուքում» մեծ քննարկումներ եւ քննադատություններ եղան, մասնավորապես` կարելի էր բազմաթիվ գրառումներ եւ մեկնաբանություններ գտնել այն մասին, որ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների պետբյուջե վճարած հարկերից այդքան գումար հատկացվի նրա վիրահատությանը, եւ եթե նա 8 մլն դրամ ընտրագրավ է ունեցել, ունի թիմ, կուսակիցներ, կարելի էր նրանց միջոցով վիրահատության գումարը հավաքել: Քննարկումներում նշվում էր, որ տասնյակ երեխաներ կան, որոնք արտերկրում վիրահատության կարիք ունեն, ինչու կառավարությունը նրանց համար գումար չի վճարում, կամ թող գոնե հոգար սահմանային գյուղերում առկա մի շարք խնդիրներ:

Back to top button