ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդի հրդեհը, ըստ նախնական վարկածներից մեկի, բռնկվել է հրավառությունից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդի հարակից անտառում անցած երեկոյան առաջացած հրդեհի պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, հարեւանությամբ գործող ռեստորանից արձակված հրավառությունն է:

ԱԻՆ-ի Փրկարար ծառայության մարտական հաշվարկները շիջման աշխատանքներ են տանում: Նրանց օգնության են հասել նաեւ Աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկի ջրցան մեքենաները: Դեպքի վայրում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Hrach Sargsyan-ը» :

Կարդացեք նաև

Back to top button