ԿարևորՀասարակություն

Անտառը կհսկվի. կացնի, բենզասղոցի, հրդեհի ձայները GSM ազդանշաններով կուղարկվեն սերվերին

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք՝ տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը: Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:

Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի: Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել  է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։

Կարդացեք նաև

Back to top button