
Yerevan Zoom ֆեյսբուքյան կայքէջը, անցած դարի 50-60 թվականներին կառուցված 3-րդ մասի տուֆակերտ շենքերի լուսանկարները հրապարակելով, գրում է.
«Հաշվի առնելով Երևանի կենտրոնի վայրագ փոփոխություններն ու հնի նկատմամբ զուտ կոմերցիոն վերաբերմունքը, Երրորդ մասը դառնում է անցյալ դարի կեսերի Երևանի ամենաքիչ աղճատված թաղամասը, որտեղ պահպանվել է անցյալ դարի Երևանի շունչը՝ ստալինյան նախագծի ֆասադային շենքերով, կամարակապ պատուհաններով ու բացօթյա պատշգամբներով»։




