ԿարևորՀասարակություն

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 6 մեդալ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացված 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից), Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական  համալսարանի թիմը: Հայկական թիմի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների՝ տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջը:

Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել  է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, որը թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը:

Կարդացեք նաև

Back to top button