ԿարևորՀասարակություն

Հայաստանին նվիրված հաղորդում՝ Իսրայելի հեռուստատեսությամբ

Իսրայելի «Ռեշետ 13» հեռուստաընկերության նկարահանող խումբը Հայաստանի մասին պատմող ֆիլմ է նկարահանել «Ախի բա օլամ» հաղորդման շրջանակներում (թարգմանաբար՝ «Լավագույնը՝ աշխարհում»)։ Այն եթեր է հեռարձակվել նախօրեին՝ Իսրայելի ժամանակով 22․40-ին։

Հաղորդավարը՝ Յարդեն Հարելը, կարճ ներկայացրել է Հայաստանի պատմությունը, նկարահանումներ են կատարել Գառնիում եւ Երեւանում։

Իսրայելի զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Մենաշե Յեհուդայի օգնությամբ Կասկադում բացահայտել են ազգային պարերի, իսկ շուկայում՝ համերի գաղտնիքը։

Այցելել են նաեւ վերնիսաժ։ «Սա այն վայրն է, որտեղ կա ամեն ինչ՝ հին իրերից մինչեւ արվեստի գործեր»,- հեռուստադիտողներին պատմում է հաղորդավարը։

Հարելը հատուկ ընդգծել է զբոսաշրջիկների համար հարմար գների մասին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի օգնությամբ էլ, ֆիլմի նկարահանող խումբը բացահայտել է գիշերային Երեւանը, եղել են Հյուսիսային պողոտայում եւ Հանրապետության հրապարակում։

«Գրեթե անհնար է մոռանալ այստեղ անցկացրած իմ օրերը»,- ասում է հաղորդավարը՝ ընդգծելով, որ Իսրայելից Հայաստան կարելի է հասնել ընդամենը 2,5 ժամում։

Յարդեն Հարելը չի մոռացել նաեւ հեռուստադիտողներին Հայաստան հրավիրելու մասին։

https://www.facebook.com/menashe.yehouda/videos/10216483706198657/

Կարդացեք նաև

Back to top button