
Ոչ պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ:
«Քրիստոֆեր Պինչերը նշել է, որ Արմեն Սարգսյանն օտարերկրյա պետության առաջին նախագահն է, ում հետ նա առիթ է ունենում հանդիպելու պաշտոնը ստանձնելուց հետո՝ ընդգծելով, որ Հայաստանն արժեքավոր եւ կարեւոր գործընկեր է իր երկրի համար», — հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմ օրակարգին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։




