Թուրքիայում հայ գրականության սով կա, ասում է Զարաքոլուն


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հերթական այցով Հայաստանում է թուրք գրող, հրապարակախոս Ռաըփ Զարաքոլուն։ Արեւմտահայոց ուսումնասիրությունների կենտրոնում այսօր նա հանդիպեց երիտասարդ թուրքագետների ու պատմաբանների հետ։
Անիի մոտակայքում մի քանդված կամուրջ կա, որը 100 տարի է չի գործածվում, ասաց թուրք մտավորականը եւ հիշեց Հրանտ Դինքին, ով պայքարում էր այդ կամուրջը վերականգնելու համար: Սակայն Թուրքիայում կան մարդիկ, ովքեր վախենում են այդ կամուրջը վերականգնելուց, ասաց նա։
Հետաքրքրվելով հայ գրականությամբ` Զարաքոլուն նկատել է, որ հայերեն գրքերի թուրքերեն թարգմանությունները քիչ են, ի տարբերություն հունականի, իտալականի, հրեականի։ Եվ սա էլ պարտավորեցրեց թուրք գրողին ֆրանսերենից թուրքերեն թարգմանել հայ գրականության մի պատառիկ՝ «Հեղնար աղբյուրը»։ Սակայն հետագայում պարզել է, որ գիրքը 1955 թվականին թուրքերենով թարգմանվել է, սակայն Թուրքիայում այն հնարավոր չէ գտնել։
Վերջին հայերեն ժողովածուն այստեղ հրատարակվել է 1909 թվականին Մտավորականը կարծում է, որ Թուրքիայում հայ գրականության սով կա։
Կամուրջը միայն թուրք և հայ գրականությունների միջև չէ խզվել, այլ թուրք և հայ հասարակությունների, շեշտում է մտավորականը:
Նշենք նաև, որ Զարաօլուն Հայաստան այցի ժամանակ եղել է նաև ԼՂՀ-ում: