Միջազգային
Բերեզովսկուն կարծես թե սպանել են
Բերկշիր կոմսության կորոներ՝դատական քննիչ, Պիտեր Բեդֆորդը հայտարարել է 67-ամյա գործարար Բորիս Բերեզովսկու բռնի մահվան գործով հետաքննություն սկսելու մասին:
Վինդզորում դատական նիստը կմեկնարկի վաղը՝ մարտի 28-ին:
Ռուս վտարանդի օլիգարխ Բերզովսկու մարմինը շաբաթ օրը հայտնաբերվել էր Բերկշիրում գտնվող նրա առանձնատանը:
Նախօրեին Թեմզ Վելլի շրջանի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ մահացած գործարարի մարմնի դիահերձման արդյունքների համաձայն՝ Բերեզովսկին խեղդամահ է եղել: Սակայն կախվելու միջոցով ինքնասպանության վարկածը մասնագետների համար բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել: