ԿարևորՀասարակություն

Հայտնի ռուս հաղորդավարը Հայաստանից վլոգ կներկայացնի

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը Հայաստանից իր ինստագրամի էջում տեսանյութեր է հրապարակել։ Կարճ տեսանյութերից (stories) պարզ է դառնում, որ նա եղել է Գառնիում, Սեւանում, շրջել է Երեւանի փողոցներում, վայելել է հայկական խոհանոցը։ Հայտնի հաղորդավարը հայտնել է նաեւ, որ շուտով Հայաստանի մասին վլոգ է ներկայացնելու։

Երեւանից հրապարակված եւս մեկ տեսանյութով էլ Շիրվինդտը պատմել է «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հայտնի հուշարձանի եւ այդ տարածքի մասին։

«Երևան. «Մայր Հայաստան» արձան: Հեռու մի տեղ Արարատն է, իսկ այստեղ կա շատ ռազմական տեխնիկա, այստեղ կա նաև ռազմական թանգարան»,- պատմել է հաղորդավարը:

Հայտնի հաղորդավարը շուրջ մեկ ամիս առաջ youtube-ի իր նոր հաղորդման շրջանակներում (“Съедобное Несъедобное с Михаилом Ширвиндтом”) հրապարակել է Հայաստանի մասին հաղորդումը։

«Հայաստանը բացահայտումների երկիր է։ Վաղ առավոտից բացահայտում ենք Վերնիսաժը, որտեղ կա այն ամենը, ինչ ցանկանում ես, նույնիսկ անվճար։ Անյուհետեւ մեկնում ենք Գառնի, որտեղ կլսենք հայկական դուդուկ (դուդուկը ՅՈւՆԵՍԿO-ի կողմից հռչակվել է Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը)։ Իսկ որպես տաքուտեստ կլինի խոցգետնի քյաբաբ՝ հենց հայկական «ծովի»՝ Սեւանի ափին»,- տեսանյութին կից գրել է Շիրվինդտը։

Կարդացեք նաև

Back to top button