Հասարակություն

Կարևորը մենք ենք ու Ամերիկան, Ավստրիան մանր երկիր է…

Անիմաստ ուղղությամբ ռեսուրսների օգտագործումը, թողած կարևորագույն հարցերը, մեզ ոչ մի տեղ չեն տանելու՝  կարծում է  տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը: Սեփական ռեսուրսների կամ դերի գերագնահատման արդյունքում է, որ, ըստ նրա, կորցնում ենք օբյեկտիվությունը և տրվում ենք ուլտրապատրիոտիկ պոռթկումների:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրում է.

«Քանի որ Բորիս Ջոնսոնի մեծ պապն ա, ուրեմն նրա արած գործի մասին պետք ա շատ խոսել, մեկ էլ տեսար մի օգուտ մեզ տա Բորիսը…Ախր էնքան օգնողներ ա ունեցել հայությունը թե ցեղասպանությունից առաջ, թե հետո, որոնց հայությունը շնորհակալ է և երբեք չի մոռանա։

Ախր մի տեսակ շատ ենք խորանում էդ պատմական անցուդարձի, դեպքերի, անհատների վրա… հա կարևոր ա, որ արձանագրենք մեզ համար դրանք, բայց անցնենք առաջ, չդոփենք անցյալում….Ինչ կարևոր ա, թե ով ա եղել Բորիս Ջոնսոնի մեծ պապը և խոշոր կամ նեղ հաշվով դա ինչ ա տալիս մեզ՝ Հայաստանին կամ հայությանը..կարծում եմ ոչինչ…ավելի շուտ, անիմաստ ուղղությամբ ռեսուրսների օգտագործում, մարդիկ սկսում են փորփրել, շուտով հետազոտություններ կհրապարակեն (արդեն մի երկուսը աչքիս ընկավ)՝ թողած երկրի առջև կարևորագույն խնդիրները։

Էսօր Սիրիայի հայության մեծ մասը լքեց էդ երկիրը, մի մասն էլ հրթիռակոծությունների տակ ա…հայությունը ասիմիլացվում ա քանի գնում ա…մենք Բորիսի դարդն ենք քաշում…Ասեմ ավելին, Բորիս Ջոնսոնի հեչ պետքը չի, թե Հայաստանում ինչեր են պատմում իր մասին ու դա որևէ կերպ չի անդրադառնալու ոչ Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների, և ոչ էլ Մեծ Բրիտանիայի հարավկովկասյան քաղաքականության վրա։ Կամ խոսում են, որ Գյուլը, Սաակաշվիլին, Դիանա թագուհին, կամ թեկուզ Ժվանիան հայկական արմատներ ունեն, չմոռանանք Ջոբսի խորթ հայ մորը….է ենթադրենք ունեն, հետո՞, ինչ ա դա մեզ տվել կամ տալու, հաստատ ոչ մի կարևոր բան…

Ըստ իս, հայկական արմատներից հեռացած ինչքան հայտնիներ եմ ճանաչում, դրանց մեծ մասը ավելի շուտ վնաս ա հասցրել Հայաստանին, քան օգուտ տվել։

Հ.Գ. փոքր ժողովուրդների մոտ դա ազգային-հոգեբանական խառնվածքի դրսևորում ա..փորձել համաշխարհայինում տեսնել իրենց ներդրումը, թեկուզ՝ անհատական։ Եթե լինենք օբյեկտիվ ու չտրվենք ուլտրապատրիոտիկ պոռթկումներին, իմ կարծիքով, համաշխարհայինում Հայաստանի կամ հայության ՀԱՎԱՔԱԿԱՆ, կրկնում եմ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ներդրումը անչափ փոքր է…անհատապես շատ ավելի առաջ ենք գնացել այդ հարցում։ Լինենք իրատես և չգերագնահատենք մեր ներդրումը, ոչ էլ պետք ա թերագնահատել։ Նաև էդ սեփական ռեսուրսների կամ դերի գերագնահատման արդյունքում ա, որ էս օրին ենք…Դասականը կասեր՝ կարևորը մենք ենք ու Ամերիկան, Ավստրիան մանր երկիր է..»

Կարդացեք նաև

Back to top button