Տնտեսական

Արմավիրում ցրտահարության վնասները դեռ չեն կարող հաշվել

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Մարտի 25-ին և 26-ին եղանակի կտրուկ նվազումը և քամիները հնարավոր է վնասած լինեն ծաղկած ծառերը, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ցրտահարության վնասը նկատելի է դառնում բերքատվության ժամանակ:
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետները սպասվող ցրտահարության մասին նախապես տեղեկացրել են այգետերերին, ձեռնարկել համապատասխամ միջոցառումներ: Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ ցրտահարությունը եղել է գիշերային ժամերին, երբ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -3,5 աստիճան:
Ըստ Հիդրոմետի տվյալների՝ մարտի 25-ի գիշերը Արմավիրի մարզում հողի մակերևույթին գրանցվել է  -3 աստիճան ցուրտ, իսկ օդում` գետնից 2 մետր բարձրության վրա` +0,5 , մարտի 26-ի գիշերը  հողի մակերեսին գրանցվել է -3,5, իսկ օդում`-0,5:
Արմավիրի մարզ են այցելել գյուղատնտեսության  փոխնախարարներըը,  շրջել են ծիրանի այգիներում, սակայն վնասի չափը դեռ հնարավոր չէ որոշել, դա կարող են տեսնել ծաղկաթափից  10 օր անց:

Բազմամյա տնկարքները պաշտպանելու համար այգետերերի մի մասը ծխածածկույթ է ստեղծել, սակայն բոլորին դա չի հաջողվել ուժեղ քամու պատճառով: Պաշտպանիչ միջոցներ են ձեռնարկվել նաև  ջերմոցային տնտեսություններում, որոնք հիմնականում պոլիէթիլենային թաղանթների տակ են:
Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ ջերմոցները չեն վնասվել:
 Գյուղատնտեսական աշխատանքները սկսելուն զուգընթաց Արմավիրի մարզում սկսվել է պարարտանյութերի և դիզելային վառելիքի բաշխումը, որը պետության աջակցությունն է գյուղացիներին՝ դիզելային վառելիքի 1 լիտրը 350 դրամ  է, իսկ 1 պարկ պարարտանյութինը`6000 դրամ` ներառյալ տեղափոխման ծախսը:
Արմավիրի մարզին հատկացվել է 7000տ պարարտանյութ, արդեն ներկրվել  է 1700 տ   և 2000 տ դիզելային վառելիք, մինչ օրս ներկրվել է 800000 լ  դիզվառելանյութ:

Back to top button