ԿարևորՀասարակություն

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ` հայտնում  են ԱԻ նախարարությունից։

Ըստ կանխատեսումների, հանրապետության տարածքում հուլիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը կգրանցվի +35 աստիճան շոգ, հուլիսի 19-ի և 20-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38-ի։

Կարդացեք նաև

Back to top button