Միջազգային
Արյունալի օր Հալեպում. հրթիռակոծվել է երկու շրջան
Երեկ կեսօրին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի երկու շրջան` «Հալապ Ալ Ժատիտա» եւ «Ալ Մընիան»։ Ռիա նովոստին, հղում անելով ՍԱՆԱ գործակալությանը, գրել է, որ զոհվել է վեց խաղաղ բնակիչ, ութ հոգի վիրավորվել է։
«Արեւելք» նաև ավելի վաղ հաղորդել էր, որ երեկ հրթիռակոծվել է Հալեպի քաղաքապետարանը։ Պարբերականի աղբյուրի համաձայն «Ալ Ժըտիտա» եւ «Մընիան» շրջաններում հայեր չեն բնակվում: