
Միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ՝ գրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում.
«Լավ լուր ունեմ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները»:




