ԿարևորՀասարակություն

Բուսաբանական այգու հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 15 հա տարածք

Երևանի բուսաբանական այգում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կարդացեք նաև

Back to top button