ԿարևորՀասարակություն

Հայկական խաչքարերն ու Սևանը՝ Դոնալդ Տուսկի ՖԲ էջում

Այսօր Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ՝ Հայաստան կատարած իր այցից: Մասնավորապես, եվրոպացի պաշտոնյան նկարներ է հրապարակել Սեւանից, Սեւանավանքից, երեւանյան փողոցներից ու պաշտոնական հանդիպումներից:

«Հայաստանը եվրոպական ընտանիքի եւ մշակույթի մի մաս է»,- գրել է Դոնալդ Տուսկը՝ Հայաստանը բնութագրելով որպես ազատասեր մարդկանց երկիր:

«Սեւանավանքը՝ եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության վկայությունն է»,- հավելել է Դոնալդ Տուսկը:

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ը Հայաստանին կաջակցի ջրային ռեսուրսների կառավարման հարցում:

Եվրոպայի խորհրդի նախագահը նաեւ հայաստանյան այցը ամփոփող տեսանյութ է հրապարակել:

«Երեկ Երեւանում էի: Հայաստանում նկատվող դրական դինամիկան համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծել: ԵՄ-ը ավելի սերտորեն կաշխատի ՀՀ-ի հետ՝ ի նպաստ հայության»:

Կարդացեք նաև

Back to top button