
Ուրբաթ ուշ գիշեր Կիպրոսի խորհրդարանն արտակարգ նիստում ընդունել է երկրի բանկային համակարգի ճգնաժամի հաղթահարման համար երեք օրենք։
Առաջինում նախատեսվում է ստեղծել «Ազգային համերաշխության հիմնադրամ», որտեղ պիտի միավորվեն պետական բոլոր ակտիվները։
Երկրորդով՝ կառավարությանը թույլատրվում է կապիտալի շարժի վերահսկողություն իրականացնել, որպեսզի խոչընդոտվի կիպրական բանկերից կապիտալի «փախտուստը»։
Երրորդով՝ հավանություն է տրվում երկրի բանկերի վերակազմավորումը։
Միաժամանակ՝ խորհրդարանը հրաժարվել է ավանդների միանվագ հարկ սահմանել, որը Եվրամիության պահանջն էր։
Եվրամիությնն ֆինանսների նախարարները կիպրական հարցով կհավաքվել Բրյուսելում մարտի 26- ին։




