

Երեկ 18:00-ին լրացավ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: Խորհրդարանական խմբակցությունների կողմից միայն «Ելք»-ն է առաջադրել թեկնածու՝ վարչապետի ներկա պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նա այսօր խորհրդարանում էր, կարգի համաձայն ԱԺ ամբիոնից ներկայացրեց իր մոտեցումները, բայց մի քիչ յուրովի, քանի որ նրա այսօրվա առաջադրումը զուտ ֆորմալ բնույթի է:
Հենց սկզբից զգուշացրեց պատգամավորներին, որ այսօր իրեն ընտրել պետք չէ: Վերջին 6 ամսվա ընթացքում սա արդեն 3-րդ անգամ է, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է խորհրդարան վարչապետի թեկնածուի կարգավիճակով:
Քվեարկությունից եւս 8 օր հետո խորհրդարանը նորից պետք է չընտրի վարչապետի եւ միայն դրանից հետո ԱԺ-ն կհամարվի լուծարված:
Ստեղծված իրադրության պատճառի ու մեղավորի, ֆիկտիվ պրոցեսների, քաղաքական հնարավոր հետևանքների մասին հարցերն ուղղել եմ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:




