
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դարձյալ հարցաքննել են։ Նա կասկածվում է 2007 թվականի նախագահական ընտրություններում իր քարոզարշավի համար Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից անօրինական ֆինանասական օգնություն ստանալու մեջ:
Բորդո քաղաքի դատարանը թույլատրել է այդ գործով պաշտոնական հետաքննություն սկսել և Սարկոզիին մեղադրանք է ներկայացվել L՚Oreal ընկերության սեփականատեր 90-ամյա Լիլիան Բետանկուրի վստահությունը չարաշահելու համար։ Անցած տարի այդ գործով Սարկոզին կարևոր վկա էր, սակայն նրան մեղադրանք չէր ներկայացվել:
Ֆրանսիայի նախկին նախագահը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:




