ԿարևորՔաղաքական

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու: Ռադիոլուրի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա հրաժարականի ժամանակահատվածն էլ հետևաբար փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-նշեց նա:

Back to top button