Մշակույթ

Սիլվա Կապուտիկյանի թանգարանին նոր տարած է պետք

Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին ներկայացրել է բանաստեղծուհու տուն- թանգարանի համար նոր տարածք հատկացնելու առաջարկը, ինչպես նաեւ թանգարանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:

 

Բաղրամյան- Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում տեղադրված է ցուցանակ, որը հուշում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տեղը:

Փողոցի վրա գտնվող 1-ին շենքի 2-րդ մուտքի 4-րդ հարկում եմ՝ բանաստեղծուհու տան դիմաց:

Շենքի այլ բնակարաններից այս մեկը չի տարբերվում, սովորական երևանյան բնակարան, խորհրդային վերանորգմամբ ու կահավորանքով:

Բնակարանը փոքր չէ ապրելու համար, բայց մեծ էլ չէ որպես թանգարան: Տուն-թանգարանի սենյակներով անցնում եմ վարիչ Արմենուհի Դեմիճյանի հետ:

Սենյակները լցված են իրերով, դրանցից շատերը ծածկում են ճաքերը, պատերի վնասված հատվածները:

Բնակարանը ջեռուցում չունի։ Սա է հիմնական պատճառը, որ փակվել են երկու բաց պատշգամբները՝ ձմռանը աշխատելու համար:

Երկու պահեստապահարաններում  բանաստեղծուհու հագուստներն են և զարդերը, որոնք տուն-թանգարանի վարիչը ցանկանում է մշտական ցուցադրության նմուշներ դարձնել: Տուն-թանգարանի այցելուները քիչ են, բայց երբ դասարաններով են գալիս, բնակարանում բոլորին տեղավորելու խնդիր է առաջանում: Բանաստեղծուհու կտակի համաձայն է տունը դարձել թանգարան:  Տուն-թանգարանը կվերանորոգվի՞, թե՞ կփոխի իր հասցեն, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան. «Ռադիոլուր»-ը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը:

 

Back to top button