
Ուկրաինայի Չերնիգովյան շրջանում ռազմամթերքի պահեստում արկեր են պայթել՝ գրում է newsru.com-ը:
Պահեստը գտնվում է Դրուժբա գյուղի մոտ՝ Կիևից 160 կմ հեռավորության վրա:
Զինանոցի տարածքը կազմում Է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար: Որոշ տվյալների համաձայն ռազմապահեստում կա 88 հազար տոննա զինամթերք:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունից հետո զինամթերքի պահեստի շրջանից տարհանվել է շուրջ 10 հազար մարդ: Վտանգի տակ հայտնված գոտին 16 կմ է: Սոցցանցերում օգտատերերը գրել են, որ պայթյունների ձայները լսվում են պահեստից 40 կմ հեռավորության վրա: Պայթյուններն Ուկրաինայում արդեն անվանել են «ռուսաստանյան սադրանքի հետևանք»:




