
Ես հրահանգել եմ պատրաստել հրամանագիր ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքից նախարարներին աշխատանքից ազատելու մասին՝ Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է նաև, որ աշխատանքից ազատված են նաև ՀՅԴ-ական ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ բոլոր մարզպետները։
Ներկայիս կառավարությունում ԲՀԿ-ից նախարարներ են Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
Իսկ ՀՅԴ-ից կառավարության կազմում նախարարներ են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։




