Հասարակություն

Կարծրատիպերը կոտրվում են. Գյումրիում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Օրերս  Գյումրիում բացվեց առաջին ներառական փուռ- սրճարանը: Իր տեսակով եզակի այս վայրում աշխատում են սահմանափակ   կարողություններ ունեցողներն  ու   առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողները:   Ռադիոլուրի այս անդրադարձը  կյանքի դժվարությունները հաղթահարած ու հավասարի իրավունքով ապրողների մասին է:

 

20-ամյա Միքայել  Սահակյանին  հանդիպեցինք Գյումրիում՝ վերջերս բացված առաջին ներառական փուռ- սրճարանում: Զրույցը՝ հավասարը հավասարին՝ առանց բացառության:

Միքայելն  ընտանիքի միակ տղան է, Դաունի սինդրոմ  ունեցող  տղան  իր ընկերների ու նրանց ծնողների հետ ամեն օր Գյումրիում ապացուցում են,  որ հասարակության լիարժեք անդամ են, ունեն հավասար իրավունքներ:  Միքայելին հաց թխել սովորեցրեց  տիկին Անահիտը:


Նրա չորս երեխաներից փոքրը՝ Սուրենը , մանկական ուղեղային կաթված  ունի: Դժվարություններից խոսել  չի  սիրում: Սուրենի կրթական իրավունքը իրացնելու  համար  մայրը   ստիպված  3  դպրոց է դիմել ու մերժվել:

Սուրենն այսօր  աշխատում է  Շիրակի   փոխմարզպետի օգնական է, սովորել է ԱՄՆ-ում, ներկայացրել է  Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու  մրցանակներ շահել:  Միշտ դժգոհել է  կրթական հայկական համակարգից , մինչ այդ, երկար  ճանապարհ են անցել ու ամենակարևորը մարզումներն են:

Վարդուհին նույնպես ներառական փռում է աշխատում, այստեղ  բոլորը հավասար են:  Առաջին ներառական փուռ  և սրճարան Գյումրիում ծրագրի հանրային կապերի պատասխանատու  Հասմիկ Թոփալյանին հարցնում եմ ՝ պատրաստ է հայ  հասարակությունը ներառականությանը. «Առաջին հերթին բախվում ենք կարծրատիպային խնդիրներին»

Սոցիալական մանկավարժներն ու հոգեբանները պնդում են՝ շատ հաճախ ներառականության հարցում ավելի մեծ դեր ունեն հենց ծնողները:

Կարդացեք նաև

Back to top button