
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրի մասին գրառումներին հայերեն թարգմանություն է ավելացրել:
Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 1-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին երկու գրառում էր կատարել:
Այս պահին Էմանուել Մակրոնի «Թվիթեր»-ի էջում առկա են նաև այդ գրառումների հայերեն տարբերակները:





