Տնտեսական

«Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը շուրջ 380 միլիոն դրամ է

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված ստուգմանարդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է ընկերությանը` հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

«Ստուգման արդյունքների հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջից զատ պարտավոր է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական տալ ընկերությանը։ Նախատեսվում էր պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու նպատակով, սակայն ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ դրանց կատարումն այս պահին անիրատեսական է», — ասված է հաղորդագրությունում:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ տեսչական մարմինն ընկերությանն առաջարկել է Ալավերդի քաղաքում կազմակերպել հանրային քննարկում և իրականության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել բնակչությանը: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները:

Հանրային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
 

Կարդացեք նաև

Back to top button