
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) համաձայնագրին մասնակցած երկրները հաստատել են, որ իրանական կողմը կատարում է պայմանագրի պայմանները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոգերինին ընթերցել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը: Դրանում նշվում է, որ Իրանի իշխանությունները «միջուկային ոլորտին վերաբերող իրենց պարտավորությունները լիովին կատարում են»:
Նա նշել է, որ իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման պայմաններում հատուկ մեխանիզմ ստեղծել Թեհրանի հետ հաշվարկների համար:




