Քաղաքական

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը եւ այսօր հրավիրված արտահերթ նիստում ներկայացրել նախնական արդյունքները:

Մայրաքաղաքի 475 տեղամասերի տվյալների համաձայն՝ ձայները առաջատար երեք ուժերի մեջ բաշխվել են հետևյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեարկությանը մասնակցած 370 365 ընտրողների ձայներից 294109-ը, կամ՝   81,05 տոկոսը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ է քվեարկել 25 հազար 219 ընտրող, կամ՝ 6,95 տոկոսը, «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 18112 ընտրող, կամ ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների 4,99 տոկոսը:

Հրապարակելով ընտրությունների նախնական արդյունքները՝ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն, որի տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները: Հատուկ կարծիք առկա չէ:

Back to top button