
Ոստիկանությունը կառավարության անդամներին հայերեն-ֆրանսերեն զրուցարան է նվիրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ դա կօգնի, որ Երեւանում կայանալիք ֆրանկոֆոնիայի միջոցառումների ժամանակ կառավարության անդամները կարողանան հաղորդակցվել հյուրերի հետ: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ նման զրուցարաններ կան նաեւ ոստիկանների մոտ:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ տեղեկացրեց, որ շատ լավ կլինի, եթե նոր Հայաստանում քաղաքացիները մի քանի օտար լեզուների տիրապետեն:




