ԿարևորՔաղաքական

Ինչպես են «ազատագրվելու» հանրային տարածքները


«Երևանը և մենք». այս խորագրով քննարկում են կազմակերպել քաղհասարակության ներկայացուցիչները և հրավիրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող  քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Հրավերն ընդունել է  մասնակից ուժերի գերակշիռ մասը, առաջին դեմքերով  ներկայացել են «Ժառանգություն» կուսակցությունն ու Երևանի հանրություն դաշինքը:  Հանրային քննարկումն ի դեպ հրավիրվել է բացօթյա տարածքում՝ Սիրահարների այգում:

 

 

Ի՞նչ քայլերով են քաղաքական ուժերը պատրաստվում ավելի արդյունավետ կառավարել մայրաքաղաքը, որն են համարում գերակա խնդիրները, ինչպե՞ս են պատկերացնում անլուծելի թվացող մի շարք խնդիրների լուծումը: Վերջինների թվում, օրինակ, Երևանի հանրային տարածքների հարցն է:  Նորերը ստեղծելու մասին քաղաքական գրեթե բոլոր ուժերը ծրագրերում գրել են, բայց ոչ բոլորն են անդրադարձել հարցին, թե ինչ են անելու այն կառույցների հետ, որոնք, այսպես ասենք, զավթել են հանրային տարածքները:

«Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը թեմայի քննարկումը կոնկրետ առաջարկով է սկսում:

«Սկսեմ մի կոնկրետ առաջարկից: Եկեք պայմանավորվենք, որ անկախ հանգամանքից, թե որ ուժը կանցնի, որը՝ ոչ, մեր հարևանությամբ գտնվող այգին վերադարձնում ենք հանրությանը, հանում ենք Ազգային ժողովի այգու պարիսպները ու մի մեծ հանրային տարածք վերադարձնում ժողովրդին»:

«Ժառանգությունն»  ասում է, որ դեռևս 200  ծրագգրում նշել է բակային տարաքծների ազատագրման անհրաժեշտությունը ՝ լուծման տարբերակներ առաջարևկելով: Ավտոտնակներով պատված տարածքների համար որպես լուծում առաջարկում են դրանց ապամոնտաժումն ու դրանց սեփականատերերին փոխհատուցումը:  Գիտեն, որ ծախսատար է, բայց կարծում են, որ Երևանի բյուջեն այդ ուղղությամբ արժե  սպառել: Նույնը նախատեսում են նաև բակային տարածքներում կառուցված սեփական տների դեպքում:

«Դրանք պետք է քանդվեն: Անկախ նրանից՝ ինչ օրիենական հիմքեր ունեն »:

Հանրային  տարածքները շատ ավելի լայն ընդգրկում ունեն, քան պատկերացնում ենք ՝ Անահիտ Թարխանյանի մասնագիտական բացատրությունն է՝ ոչ միայն այգիներ, պուրակներ, այլև մայթեր ու փողոցներ: «Երևանի հանրությունը» մտադիր է հանրային խորհուդ ձևավորել, որը կզբաղվի քաղաքի և երևանցու շահերի պաշտպանությամբ: Գիտեն, որ հանրային տարածքների մի զգալի հատված այսօր սեփականաշնոհված է:  Այս խնդիրը  լուծելու հարցում, կարծում են, որ  առավելությունն ունեն:

«Այդ տարածքների մեծ մասի հետևում կոնկրետ մարդիկ են և քաղաքական ուժեր: Լուծել այդ խնդիրները , նշանակում է խնդիր ունենալ նաև քաղաքական ուժերի հետ: Մենք կուսակցություն չենք, քաղաքական շահեր ու կաշկանդվածություն  չունենք»:

«Հայք, հայկազուններ» կուսակցությունը բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկում Երևանի խնդիրները: Կուսակցության ցուցակը գլխավորող   Գևորգ Հովսեփյանն ասում է մայրաքաղաքի կառավարումը  արժեհամակարգային մոտեցումներ է պահանջում: Նրան անհանգստացնում է իրողությունը, որ  ընտրությունները վեր են ածվել աղբահանության թեմայի քննարկման: Դա   քաղաքի իշխանությունների ուղիղ պարտականությունն է՝ ասում է թեկնածուն ու հորդորում քննարկումներն այլ հարթություն տեղափոխել:

«Խոսում ենք աղբահանությունից, իսկ ով է զբաղվելու այս 25 տարիների ընթացքում մեր հոգիներում կուտակված աղբից ազատվելու հարցով: Խոսում ենք էկոլոգիայից, իսկ ով է մաքրելու երևանցու ներքին էկոլոգիան»:

Այս արժեհամակարգային հարցերին, ի դեպ, «Հայք, հայկազուններ» կուսկացությունը պատսախնում է միանգամից 3 ծրագրով: Ընտրաշավի միակ մասնակիցն է, որ խմբավորելով հարցերը միանգամից 3 ծրագիր է առաջարկում ընտրողին՝ «Երևանը հայության մայրաքաղաք», «Երևանը ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք» և պարզապես «Երևան քաղաք»:

Back to top button