

Ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան ցորենի ներկրման վրա դրված վրացական կողմի արգելքը շարունակում է բարդություններ առաջացնել բեռնափոխադրողների համար:
Նրանք չեն հասցնում կարճ ժամանակահատվածում կազմակերպվել փոխադրումներ. Վրաստանի կառավարության այս որոշումը անակնկալ էր ասում են ու սպասում դրական հանգուցալուծման:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչը Ռադիոլուրի հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 1-ից վրացական կողմի սահմանած արգելքը ուժի մեջ կմտնի:
Ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան ցորենի ներկրման վրա դրված արգելքը շարունակում է խնդիրներ առաջացնել բեռնափոխադրողների համար: Միայն ծովային ճանապարհով ցորենի ներկրումը մի շարք ռիսկեր է պարունակում: Վրաստանի կառավարության որոշումը սեպտեմբերի 15-ից արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը դժգոհություն առաջացրեց. ներկրողները բողոքում են, որ այս կարճ ժամկետում չեն հասցնում լուծել լոգիստրիկ հարցեր:
Առաջացած խոչընդոտները լուծելու նպատակով բեռնափոխադրողները ժամանակ էին խնդրել պարզաբանեց իրավիճակը բացատրեց Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը.
«Միջնորդություն էին արել կառավարությունը որ 3 ամիս երկարացնեն, բայց 15 օր են երկարացրել: ժամանակ են խնդրում, որ փոքր փոխադրողները ունեցածը կարողանան ներկրել եւ իրենց համար զուգահեռ կարողանան լուծել լոգիստիկ խնդիրները: Լաստանավերի ժամերը հարմարեցնեն»:
Մինչ բեռնափոխադրողները սպասում են դրական պատասխանի: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության բեռնափոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը քիչ առաջ Ռադիոլուրին հայտնեց, որ 15 օրյա ժամկետը ուժի մեջ է:
«Հոկտեմբերի մեկից ցորեն կներկրվի երկաթուղային ճանապարհով: Այս պահին բանկցություններ են վարվում վրացական կողմի հետ, որ ցորենի գինը չբարձրանա»:
Երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրում իրականացնելու հետևանքով ցորենի սակագնի բարձրացումը կանխելու նպատակով «Հարավկովկասյան» եւ «Վրացական» երկաթուղիների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում նախնական պայմանավորվածության համաձայն՝ «Վրացական երկաթուղին» զեղչեր է ասահմանելու, որպեսզի ցորենի գինը չբարձրանա: Սա դեռ վերջնական որոշում չէ, սպասենք բանակցությունների ավարտին, ինչից հետո թերևս պարզ կդառնա կբարձրանա արդյոք ցորենի գինը թե ոչ:




