
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում։




