Մշակույթ

Ցավակցական հեռագիր՝ Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման վառ կողմնակիցը, արժանացել է ՀՀ պետական պարգևների։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իոսիֆ Դավիդովիչի ընտանիքին, մտերիմներին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ»։ 
Back to top button