
Մրցունա՞կ է արդյոք Մայր բուհը աշխարհի համալսարանների շուկայում: Ինչո՞վ կարող է գրավիչ լինել այն արտասահմանցի ուսանողների համար:
Իրինա Եսայանի համար ԵՊՀ- ն Հայաստանի բուհերի շրջանում իր առանձնահատուկ դերն ունի՝ այլ բուհում դիվանագիտություն սովորել Իրինան չի պատկերացրել: Մի քանի օր էլ ու արդեն ներսից կճանաչի Մայր բուհը: Համալսարանը գրավիչ է, բայց գրավչությունը մեծացնելու համար անելիքներ դեռ ունի համալսարանը, ասում է Իրինան:
Արամ Դավթյանը համալսարանում սովորելու մեկ տարվա փորձառություն արդեն ունի: Ֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողը ընտրել է ֆակուլտետը, բայց ոչ բուհը։ Համալսարանը գրավիչ չէ, մանավանդ՝ արտասահմանցի ուսանողների համար, վստահեցնում է Արամը, բայց առավելություններ ունի՝ համալսարանում կապեր ես ձեռք բերում:
Գրավիչ համալսարան չունենալու խնդիրը միայն Մայր բուհինը չէ, այլ պետական է, ասում է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը: Համալսարանը քիչ թվով, բայց արտասահմանցի ուսանողներ ունի՝ սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների, անգամ տնտեսագիտության ֆակուլտետներում:
Բժշկական համալսարանում հնդիկ ուսանողների մեծ ներկայությունը ոչ թէ համալսարանի, այլ ավելի շատ մասնագիտության առանձնահատկության հարց է, ասում է: Համալսարանն ավելի գրավիչ դարձնելու այս տարի առաջին անգամ մեկնարկել է «Առաջին կուրսեցիների իրազեկման» ծրագիրը՝ ԵՊՀ ՈՒԽ նախաձեռնությունն է:
Երեք օր շարունակ Մայր բուհի բոլոր ֆակուլտետների ավելի քան 1500 առաջինկուրսեցիներ հնարավորություն ունեն մինչև ուսանող դառնալը ծանոթանալ Մայր բուհի, իրենց ընտրած ֆակուլտետի հետ: Համալսարանին լավ ճանաչելը համալսարանը գրավիչ դարձնելու քայլերից մեկն է, վստահ են կազմակերպիչները:





