ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է Իոսիֆ Կոբզոնը

Նկարը՝ ՏԱՍՍ-ի

80 տարեկանում կյանքից հեռացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը: Այդ մասին հայտնել Է երգչի կնոջ օգնականը:

Հուլիսին ՌԴ Պետդումայի աղբյուրները հայտնել Էին, որ Կոբզոնը հոսպիտալացվել Է: Օգոստոսի 7-ին երգիչը դուրս Էր գրվել հիվանդանոցից:

Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին: 2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել Է ուռուցքաբանական հիվանդություն, որից հետո նրան առաջին վիրահատությունն են արել:

2009 թվականին երգիչը ենթարկվել Է եւս մեկ վիրահատության: 2015 թվականին Կոբզոնը հայտնել Էր, որ իրեն պետք Է վիրահատեն Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք նաև

Back to top button