Հասարակություն

Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով

Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին
աշխատում է բնականոն հունով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատկան մարմինների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվել երթուղում տեղ գտած ապօրինությունները և անօրինական փոխադրումները կանխելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button